Թիմոթի Շալամեն նախատոնական ընթրիք է ունեցել Քայլի Ջեների ընտանիքի և նրա երեխաների հետ։ Սակայն 28-ամյա դերասանն ու Kylie Cosmetics-ի 27-ամյա հիմնադիրը տոները կնշեն առանձին, հայտնում է Page Six պարբերականը։
Պարբերականը հաղորդում է, որ նրանք ընթրել են Քայլիի ընտանիքի հետ և երեխաների հետ գնացել Սուրբ Ծննդյան լույսերը տեսնելու, և հիանալի ժամանակ են անցկացրել:
Զւոյգին մոտ գտնվող աղբյուրը նշում է, որ զույգը Սուրբ Ծնունդը կնշի առանձին՝ սեփական ընտանիքների հետ, սակայն «նրանք որոշել են նախապես նշել տոնը և արդեն նվերներ են փոխանակել»։ «Թիմոթին նվերներ է պատրաստել ոչ միայն Քայլիի համար, այլև երեխաներին, ինչը Ջենների կարծիքով շատ հուզիչ էր»։