Բեյոնսեի 12-ամյա դուստրը՝ Բլյու Այվին, Mufasa: The Lion King-ի պրեմիերային հայտնվելուց հետո կրկին քննադատության է ենթարկվել համացանցում։ Նա կարմիր գորգի վրա հայտնվել է խորը դեկոլտե զգեստով։

Նրա արտաքինը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Instagram-ում. օգտատերերը կարծում են, որ նման զգեստը սազական չէ 12-ամյա աղջնակին:
Նախկինում Բլյու Այվին արդեն քննադատության է ենթարկվել իր հագուստի համար. նրա զգեստները չափազանց սադրիչ են համարվում, ինչպես նաև քննարկվում է, թե որքան արագ է աղջիկը հասցրել մեծանալ։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Արդյոք զգեստն իրոք սազական չէ նրան: