Նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին առաջարկում են կրկին միասին նկարահանվել էկրանին՝ 60 միլիոն դոլարի տպավորիչ հոնորարով: Այս առաջարկը ներկայացրել է ռեժիսոր և պրոդյուսեր Դենի Ռոսները:
Հոլիվուդյան ամենահայտնի զույգը բաժանվել է ութ տարի առաջ և այս ընթացքում նրանք չեն կարողացել շտկել իրենց հարաբերությունները, սակայն Դենի Ռոսները խոստովանել է, որ արդեն պատրաստել է նոր ֆիլմի սցենարը, որն անվանել է իր կյանքի նախագիծը։ Բայց հավանականությունը, որ նախկին ամուսինները կհամաձայնվեն, չափազանց ցածր է։
Առաջարկվող ֆիլմում Փիթն ու Ջոլին կարող են մարմնավորել սիրահարված զույգի՝ Կաննի հյուրանոցի սեփականատեր Էմանուել Մարտինեսի և նրա սիրուհի և մուսա Էմմա Դիգարդի դերերը: Ֆիլմի սցենարը հիմնված է իրական դեպքերի վրա, իսկ գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ավելի վաղ՝ 2005 թվականին, Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին արդեն միասին նկարահանվել էին «Միստր և միսիս Սմիթ» մարտաֆիլմում, որի նկարահանման հրապարակում սկսվեց նրանց սիրավեպը։ Դերասանները գլխավոր դերեր են կատարել նաև «Լազուրե ափ» դրամայում, որի ռեժիսորն է Ջոլին։ Ֆիլմը թողարկվել է զույգի ամուսնալուծությունից քիչ առաջ՝ 2015 թվականին։