Հեյլի Բիբերը՝ Ջիջի Հադիդի խանութի բացմանը

Հեյլի Բիբերը կրկին հանրությանը ներկայացել է առանց ամուսնու՝ Ջասթին Բիբերի։ Մոդելն ու Rhode ապրանքանիշի հիմնադիրը աջակցել է ընկերուհուն՝ մոդել Ջիջի Հադիդին Բևերլի Հիլզում իր նոր խանութի բացման ժամանակ, իսկ հետո գնացել Քայլի Ջեների հետ ընթրիքի։

28-ամյա աստղն իր երեկոյան զբոսանքի համար ընտրել է 2002 թվականի հավաքածուից Vintage Yves Saint Laurent թավշյա կոստյում:

Օգոստոսին Հեյլի Բիբերն առաջին անգամ մայրացել էլ։ Նա իր 30-ամյա ամուսնու՝ Ջասթին Բիբերի հետ որդի է ունեցել՝ Ջեք Բլյուզին։ Հայտնիներն ամուսնացել են 2018 թվականին: Վերջին շրջանում երգիչը չի հայտնվում հանրության առջև, թեև հաճախ էր Հեյլիին ուղեկցում երեկույթներին և չի թարմացնում սոցիալական ցանցերում իր էջերը: Շատերը դա կապում են P. Diddy-ի սկանդալային դեպքի հետ. նրանք կասկածում են, որ Ջասթինը կարող էր լինել ռեփերի և նրա ընկերների զոհերից մեկը և իբր ենթարկվել է սեռական բռնության նրանց կողմից։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version