Բեյոնսեն և Թեյլոր Սվիֆթը` աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում

Forbes ամսագիրը հրապարակել է 2024 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը գլխավորել են կին քաղաքական գործիչները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Շոու-բիզնեսի աստղերից ամենաբարձրը հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը, ով վերջերս ավարտեց մեծ շրջագայությունը. նա զբաղեցրել է 23-րդ տեղը։ Բեյոնսեն, ում անունը անցած տարր սկանդալների կիզակետում էր, 35-րդ տեղում է։ Օփրա Ուինֆրին զբաղեցրել է 33-րդ տեղը, Ռիհաննան՝ 76-րդ։

Forbes-ը 34-ամյա Թեյլոր Սվիֆթի կարողությունը գնահատել է 1,6 միլիարդ դոլար։ 2023 թվականի հոկտեմբերին երգչուհին միլիարդատեր է դարձել՝ շնորհիվ իր Eras Tour-ի եկամուտների։ Լրագրողները չեն նշում 42-ամյա Բեյոնսեի եկամուտը, սակայն նշվում է, որ 2023 թվականին նա գերազանցել է Գրեմմիի մրցանակների թվով ռեկորդը՝ 32։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »