Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից է Անջելինա Ջոլիի՝ կարմիր գորգի վրա հայտնվելը 16-ամյա որդու՝ Նոքսի հետ։ Նրանք միասին մասնակցեցին Governors Awards-ի ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպել էր Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան (AMPAS):
Վերջին երեք տարվա դադարից հետո սա Նոքսի առաջին ներկայությունն էր կարմիր գորգին, ով, համեմատած Ջոլիի մյուս երեխաների հետ, շատ հազվադեպ է երևում հանրությանը: Նոքսը Ջոլիի և Փիթի կենսաբանական որդին է։ Ընդհանուր առմամբ, նախկին ամուսիններն ունեն վեց երեխա՝ Պաքսը, Մեդոքսը, Զահարան, Շայլոն, Վիվիենը և Նոքսը։