Նոյեմբերի 17-ին 57 տարեկանում մահացել է Na-Na խմբի նախկին անդամ Վլադիմիր Լևկինը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարուսյան։ «Թռի՛ր, իմ արև»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Թե կոնկրետ ինչն է դարձել ողբերգության պատճառը, դեռ պարզված չէ։ Հայտնի է, որ 2000-ականների սկզբին երգչի մոտ ախտորոշվել է լիմֆատիկ համակարգի չորրորդ փուլի քաղցկեղ։ Հետո Լևկինը ոսկրածուծի երկու փոխպատվաստում ունեցավ, քիմիաթերապիայի կուրսեր անցավ և կարողացավ հաղթահարել հիվանդությունը։
Ինչպես հայտնում են ավելի վաղ՝ հոկտեմբերին, Վլադիմիրը ֆիլմի պրեմիերային եկել էր մուգ ակնոցով և հրաժարվել էր հանել՝ պատճառաբանելով, որ վիրահատության արդյունքն է։