Նոյեմբերի 11-ին Լեոնարդո ԴիԿապրիոն դարձավ 50 տարեկան։ Այս առիթով դերասանը շքեղ երեկույթ էր կազմակերպել Լոս Անջելեսում, որտեղ հավաքել էր իր ծնողներին, գործընկերներին և մտերիմ ընկերներին։
Միջոցառումը չի լուսաբանվել, սակայն պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել
։ Հյուրերի թվում էին Բրեդ Փիթը, ով մոխրագույն Porsche-ով ժամանեց իր սիրելի Ինես դե Ռամոնի հետ, Փերիս Հիլթոնը, ինչպես նաև Ռոբերտ Դե Նիրոն, Կարա Դելևինը, Քեթի Փերին և Օռլանդո Բլումը, Ջեյմի Ֆոքսը, ռեփերներ Dr. Dre -ն և Tyga-ն, Մարք Ռուֆալոն, Էդվարդ Նորթոնը, Սթիվեն Սփիլբերգը և այլք. Հյուրերի թվում էր նաև Քեյթ Ուինսլեթը։
Դի Կապրիոյի սիրելին՝ Վիտորիա Սերետին, ու մտերիմ ընկերը՝ Թոբի Մագուայրը երգում էին 74-ամյա Սթիվի Ուանդերի հետ, ով դարձել էր երեկոյի աստղը և դերասանի համար կատարել հենց այս երգը։