
Հոկտեմբերի 19-ին Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցավ Rock and Roll-ի Փառքի սրահի ամենամյա հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտնի երաժիշտներն արժանի ճանաչում են ստանում երաժշտական ոլորտի փորձագետների կողմից:
Այս տարվա ռոքն-ռոլի փառքի սրահի անդամների թիվո համալրեցին Շերը, Մերի Ջեյ Բլայջը և Օզի Օսբորնը:

78-ամյա Շերը միջոցառմանը եկել էր իր 38-ամյա սիրելի Ալեքսանդր Էդվարդսի և վերջինիս ու Ամբեր Ռոուզի համատեղ որդու հետ

Երգչուհուն աջակցելու էին եկել նաեւ 28-ամյա Զենդայան եւ 29-ամյա Դուա Լիպան։ Զենդայան լուսանկարիչների առջև հայտնվել է բաց գոտկատեղով վինտաժային զգեստով՝ ոգեշնչված 70-ականների Շերի լուքով։


Դուա Լիպան իր հերթին հարգանքի տուրք է մատուցել փոփ-դիվային՝ կատարելով իր Believe հիթը։

Արարողության անակնկալներից էր Ջուլիա Ռոբերթսի անսպասելի հայտնվելը բեմում։ Նա եկել էր միջոցառմանը, որպեսզի շնորհավորի Dave Matthews խմբին Ռոք-ն-ռոլի փառքի սրահ ներառվելու կապակցությամբ: Դերասանուհին նախկինում խմբի վաղեմի երկրպագուն է, նա նույնիսկ նկարահանվել է խմբի 2005 թվականի Dreamgirl տեսահոլովակում։

Իսկ Օզի Օսբորնին աջակցելու էր եկել նրա դուստրը՝ Քելլին։