Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, դարձել է Interview ամսագրի երկրորդ հոբելյանական համարի շապիկի հերոսուհին։ 11-ամյա աղջիկը հարցազրույց է տվել մորը՝ Քիմ Քարդաշյանին և պատմել իր սիրելի ուտեստի և հրապարակայնության նկատմամբ վերաբերմունքի մասին։
Պարզվել է, որ Նորթը պատրաստ է ամբողջ կյանքում վարունգ ու աղ ուտել։
Բացի այդ, նա նշել է, որ դեմ չէ լուսանկարվելուն, բայց միայն այն դեպքում, եթե պատրաստ է և լավ տրամադրություն ունենա։
«Ես սիրում եմ նկարվել, բայց չեմ սիրում, երբ պապարացիներն են ինձ լուսանկարում: Երբ ես նոր եմ արթնացել, և շրջապատում այդքան շատ պապարացիներ կան, ես ասում եմ՝ «Հեյ, ես քեզ դատի կտամ»: Եթե հոգնած չեմ, եթե ինձ դուր է գալիս, թե ինչ եմ հագել, ես ասում եմ. «Լավ, կարող եք լուսանկարել ինձ», ասել է Նորթը․