Բրուքլինը ներկայացրել է սոուսի ապրանքանիշը

Վիկտորա և Դևվիդ Բեքհեմների ավագ որդին՝ 25-ամյա Բրուքլինը, Լոնդոնի Whole Foods սուպերմարկետում ներկայացրել է Cloud23 սոուսների սեփական ապրանքանիշը։ Աստղային ժառանգորդին աջակցելու էին եկել նրա ծնողները, կինը՝ Նիկոլան, եղբայր Ռոմեոն և ընկերները։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են ինձ աջակցելու: Սիրում եմ բոլորիդ: Դուք կարող եք գնել իմ սոուսները սուպերմարկետներից»,- գրել է Բրուքլինը Instagram-ում:

Վիկտորիան և Դևիդը Instagram-ում գրել են, որ հպարտանում են իրենց որդու աշխատանքով։ «Այնքան հպարտ եմ քեզնով։ Շատ եմ սիրել այս սոուսը»։ — երգչուհին և դիզայները մեկնաբանել են շնորհանդեսի նկարները։ «Հպարտ եմ քեզնով, ընկեր», – ավելացրել է ֆուտբոլիստը:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »