Բեյոնսեն՝ Մերիլին Մոնրոյի կերպարով

Բեյոնսեն նկարահանվել է իր` SirDavis վիսկի ապրանքանիշի գովազդում, որը նա թողարկել է օգոստոսին՝ Moët Hennessy-ի հետ համատեղ: Փոփ-դիվան իր նոր արտադրանքն անվանել է «Սըր Դևիս» ի պատիվ իր նախապապիկի՝ Դևիս Հոգի, ով ԱՄՆ-ում արգելքի ժամանակ ընդհատակյա ալկոհոլ էր արտադրում:

Դասական հոլիվուդյան կինոյի ոճով մշակված գովազդի նկարահանումները տեղի են ունեցել հինգաստղանի Plaza Athénée հյուրանոցում, որը գտնվում է Փարիզի 8-րդ թաղամասում՝ Ելիսեյան դաշտերից ոչ հեռու։

Բեյոնսեն տեսահոլովակում նկարահանվել է ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։ Երգչուհին հայտնվել է Մերիլին Մոնրոյի կերպարով՝ նա կրել է հայտնի դերասանուհու նման սանրվածքով կեղծամ։

Բեյոնսեն և Ջեյ Զին այժմ բուռն քննարկումների կիզակետւմ են՝ կապված ռեփեր Փի Դիդդիի շուրջ ծագած սկանդալի հետ, ով ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեղադրանքով։ Բանն այն է, որ աստղային ամուսինները մասնակցել են Փի Դիդդիի երեկույթներին:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version