Հաստատ չգիտեիք, որ այս հիթերը՝ քավրներ են

Այս երգերն իսկական հիթեր են, դրանք անգիր գիտեն գրեթե բոլորը, դրանք երգիչների այցեքարտերն են դարձել, բայց․․․ բայց իրականում դրանք քավրներ են։

Այս անգամ #ՔավրիՆուրբԱրվեստը խորագրի շրջանակներում ներկայացնում ենք 3 հայտնի հիթ, ու պատմում դրանց պատմությունը։

Ringside և Էնրիկե Իգլեսիաս

Ringside-ն ինդի ռոք խումբ է Հոլիվուդից,որ հիմնադրվել է Լոս Անջելեսում։ Նրանք խառնում են ինդի ռոքն էլեկտրոնային ռիթմերով: Depeche Mode-ը բենդի ոգեշնչումներից է։

Նրանց դեբյուտային ալբոմը թողարկվել է 2005 թվականի ապրիլի 19-ին, որի շրջանակներում ներկայացված «Tired of Being Sorry» սինգլը հաջողություն ունեցավ։ 

Սակայն երգն իսկապես մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ Էնրիկե Իգլեսիասը ներկայացրեց կատարման քավր տարբերակը։ Երգը ներառվեց “Insomniac” ալբոմում և թողարկվեց որպես սինգլ։ 

Քչերը գիտեն, որ Էնրիկեի ամենահայտնի երգերից մեկն իրականում նրա հեղինակայինը չէ, այլ՝ քավր տարբերակ է։

Ու՞մ կատարմամբ եք երգն ավելի հավանում

The Zutons և Էմի Ուայնհաուս

Քչերը գիտեն, որ Էմի Ուայնհաուսի այցեքարտ դարձած երգերից մեկը՝ “Valerie”-ն, իրականում իր երգը չէ, այլ

«Valerie»-ն իրականում անգլիական Zutons ինդի ռոք խմբի երգն է նրանց երկրորդ ստուդիական ալբոմից՝ «Tired of Hanging Around»։ Ի դեպ, երգը թողարկվել է 2006 թվականին։

Ավելի ուշ երգի քավր տարբերակը ներկայացրել է Մարկ Ռոնսոնը, որտեղ վոկալային հատվածն Էմի Ուայնհաուսինն է։ Ի դեպ, երգը 2007 թվականին Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում գրավեց երկրորդ տեղը։

Ու՞մ կատարմամբ եք երգն ավելի հավանում

Nirvana և Լեդ Բելի

“In the Pines” երգը, որ ավելի հայտնի է որպես «Where Did You Sleep Last Night?» անվանումով Nirvana-յի այցեքարտերից է։ Իրականում՝ ամերիկյան ավանդական ժողովրդական երգ է, որ երկու՝ “In the Pines” և “The Longest Train” երգերի միախառնում է։ Երգերի հեղինակներն անհայտ են և թվագրվում են առնվազն 1870-ական թվականներին։

Երգի տարբերակները ձայնագրվել են բազմաթիվ արտիստների կողմից՝ բազմաթիվ ժանրերում։

Երգի առաջին կատարողներից են ամերիկացի բլյուգրաս երաժիշտ Բիլ Մոնրոյն և ամերիկացի բլյուզմեն Լեդ Բելին։ Երգերը ձայնագրվել են 1940-ական և 1950-ական թվականներին։

Nirvana-ի կառարումը հենց Լիդ Բելիի քավր տարբերակն է։ Բենդը ձայնագրել է այն MTV Unplugged-ի ժամանակ՝ 1993 թվականին, որն արդյունքում ներառվել է նաև նրանց ալբոմում։

Ու՞մ կատարմամբ եք երգն ավելի հավանում
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »