Շոն Քոմսը ձերբակալվել է

Ռեփեր Շոն Քոմսը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Փի Դիդդին ձերբակալել է Մանհեթենի հյուրանոցներից մեկում։

Հրատարակության աղբյուրը նաև հայտնել է, որ իշխանությունները ծրագրել են ձերբակալել Քոմսին երեքշաբթի օրը, սակայն «ինչ-որ բան տեղի է ունեցել, որը ստիպել է» պաշտոնյաներին կալանքի տակ վերցնել նրան նախատեսվածից շուտ։

Փի Դիդդին մեղադրվում է կավատության, սեռական ոտնձգությունների, մարմնավաճառության դրդման, ապօրինի նյութերի և զենքի տարածման մեջ: Երաժշտի տները վերջերս խուզարկվել են։

Նախկինում ռեփերի հարևաններն ասում էին, որ Դիդդիի տանը անընդհատ կասկածելի խնջույքներ են տեղի ունենում՝ որտեղ հյուրընկալվում են բազմաթիվ սեւամորթ տղամարդիկ, բերվում են նաեւ լողազգեստներով աղջիկներ։ Ականատեսի խոսքով, ինքը երբեք չի տեսել Դիդդիին կանանց հետ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version