Բենիֆերենք կրկին միասի՞ն են

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո առաջին անգամ են միասին ներկայացել։ Պապարացիները լուսանկարել են հայտնիներին, երբ նրանք գնում էին նախաճաշելու Բևերլի Հիլզ հյուրանոցում իրենց երեխաների հետ

Միևնույն ժամանակ, նրանց հանդիպման ականատեսը Page Six-ին պատմել է, որ աստղերի երեխաները նախաճաշի ժամանակ նստել են առանձին սեղանի շուրջ, իսկ 55-ամյա Ջենիֆերն ու 52-ամյա Բենը ոչ միայն զրուցել են, այլև միմյանց ձեռք բռնել և համբուրվել:

Հարկ է նշել, որ Լոպեսը կրում էր իր ամուսնական մատանին։ Այնուամենայնիվ, լրագրողների կողմից արված որոշ լուսանկարներում նրանք ինչ-որ բանի շուրջ էմոցիոնալ վիճում էին՝ նախ հյուրանոցից դուրս, ապա՝ մեքենայում:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version