Քարդի Բի-ն երրորդ անգամ մայր է դարձել

Երգչուհի Քարդի Բի-ն երրորդ անգամ մայր է դարձել. Նա նորությամբ կիսվել է Instagram-ում և լուսանկարներ հրապարակել իր երեխաների հետ։ Դատելով վարդագույն հագուստից՝ երգչուհին աղջիկ է լույս աշխարհ բերել։ Քարդի Բի ամուսնու՝ Օֆսեթի համար սա արդեն վեցերորդ երեխան է՝ բացի երգչուհուց երկու երեխաներից, նա նաև երեխաներ ունի նախորդ հարաբերություններից։

Հետաքրքիր է, որ հղիության մասին հայտարարությունից մեկ օր առաջ 31-ամյա Քարդի Բ-ն նույնպես հայտարարեց, որ ամուսնուց բաժանվելու հայց է ներկայացրել։ Արդյոք նրանք բաժանվել են, թե ի վերջո որոշել են նորից միասին լինել, հայտնի չէ:

Քարդի Բի-ն և Օֆսեթն ամուսնացել են 2017 թվականին, իսկ երկու տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Կալչե Կիարային: 2021 թվականի աշնանը նրանք երկրորդ անգամ ծնող դարձան. ծնվեց նրանց որդին՝ Վեյվը։ 2020 թվականի աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրեց, սակայն հետագայում մտափոխվեց։ Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ Օֆսեթի անհավատարմության մասին, ինչը կրկին շշուկներ առաջացրեց զույգի ամուսնալուծության մասին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »