Անջելինա Ջոլին փոխել է իր կերպարը՝ նրա մազերը մի քանի երանգ բաց են դարձել։ Նոր կերպարով 49-ամյա դերասանուհին ժամանել է Վենետիկ, որտեղ մասնակցելու է կինոփառատոնին։ Փառատոնը կմեկնարկի այսօր՝ օգոստոսի 28-ին։
Փառատոնին Ջոլին կներկայացնի «Մարիա Կալաս» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը։