55-ամյա Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել 52-ամյա Բեն Աֆլեքից։ Նա այդ քայլին է դիմել օգոստոսի 20-ին՝ իրենց ամուսնության տարեդարձին: Այս մասին հայտնում է DailyMail-ը։ Սակայն իրավական փաստաթղթերում նշվում է բաժանման ամսաթիվը՝ 2024 թվականի ապրիլի 26-ը։
Հստակեցվում է, որ զույգը մինչամուսնական պայմանագիր չունի։ Միևնույն ժամանակ, ըստ ինսայդերների, նրանց բաժանման պատճառն իբր փողի հետ կապված կոնֆլիկտն է եղել։
Զույգը երկար ժամանակ միասին չի ապրում, իսկ Լոպեսի ծննդյան օրը Աֆլեքը նոր տուն է գնել։ Ըստ ինսայդերների՝ սա «հարված էր սրտին» Ջենիֆերի համար և նշանավորում էր «հարաբերությունների ավարտը»։
Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը նշանվել են 2002 թվականին, սակայն բաժանվել։ Զույգն ամուսնացել է 2022 թվականին՝ հարսանիքից մեկ տարի առաջ վերականգնելով իրենց հարաբերությունները։