5 հայտնի երգ, որոնց իմաստը չգիտեինք

Կան երգեր, որոնք անգիր գիտենք, ու կարող ենք բառ առ բառ երգել: Դրանք հնչում են ամենուրեք, բայց երբեք չենք մտածել, թե որն է դրանց աիմաստը։ Եկեք միասին բացահայտենք հայտնի հիթերից մի քանիսի իմաստը։

Sting, Shape of My Heart

Սթինգի այս երգի ներքո երիտասարդները պարում են հարսանիքներին և հավաքույթներին, այն համարվում է բոլոր ժամանակների ամենառոմանտիկ կատարումներից մեկը։ Թվում է, թե այդքան քնքուշ մեղեդիով ստեղծագործությունը, պետք է սիրո մասին լինի։

Բայց, ավաղ, սիրո նշույլ անգամ չկա։ Երգիչն ասում է, որ «Shape of My Heart»-ը «թղթաքարտ խաղացողի մասին է, որը չի խաղում հաղթելու համար, փառքի կամ փողի կարիք չունի, բայց ուզում է բացահայտել խաղի տրամաբանությունը»:

Ես գիտեմ, որ սրտերը՝ զինվորի սրերն են
Գիտեմ, որ ակումբները  զենք են պատերազմում
Գիտեմ, որ ադամանդները գումար են այս արվեստում
Բայց դա չէ իմ հոգին

The Beatles, Hey Jude


1968 թվականին Ջոն Լեննոնն ու Սինտիյա Փաուելն ամուսնալուծվեցին։ Զույգի որդին՝ Ջուլիանը ծանր էր տանում ծնողների բաժանումը։

Որպեսզի երեխայի տրամադրությունը վերականգնվի՝ Փոլ ՄաքՔարթնին գրեց նրա համար այս երգը։ 

Հեյ Ջուդ, թևաթափ մի եղիր
Վերցրու տխուր երգն ու այն ավելի ուրախ դարձրու
Մի մոռացիր թույլ տալ, որ այն դիպչի սրտիդ
Այդ ժամանակ կկարողանաս այն ավելի լավը դարձնել

Wham!, Last Christmas

Բրիտանական փոփ դուետ Wham! – ի երգը հնչում է նոր տարվա օրերին գրեթե ամենուրեք։ Սակայն քչերը գիտեն, որ երգն իրականում տոնական չէ։ Այն Սուրբ Ծննդի նախորեին սիրային ծանր բաժանման մասին է։

Անցյալ ամանորին քեզ նվիրեցի սիրտս
Բայց հաջորդ օրը դու ինձ այն վերադարձրեցիր
Այս տարի, որ քեզ փրկեմ արցունքներից
Սիրտս մեկ ուրիշին կնվիրեմ

Boney M., Sunny

Boney M – ը ներկայացրեց Sunny երգի քավր տարբերակը՝ այն դարձնելով աշխարհի ամենահայտնի ու սիրված կատարումներից մեկը։ Զարմանալի է, բայց «Արև» կոչվող երգն իրականում տխուր պատմություն ունի։

1963 թվականի նոյեմբերի 22 – ին կյանքից հեռացավ երգի առաջին տարբերակի կատարող՝ սոուլ երաժիշտ Բոբբ Հեբբի եղբայրը։ Դեպքից 48 ժամ անց երաժիշտը գրեց այս երգը՝ արտահայտելով զգացմունքները։

Արև,
Բայց երեկ օրս անձրևոտ էր
Արև,
Դու ժպտացիր ու թեթևացրիր օրս

Ադրիանո Չելենտանո, Aria… Non Sei Piu’ Tu

Եթե լեզուն չհասկանաս, հենց առաջին նոտաներից կթվա, թե սա ռոմանտիկ երգ է։ Իրականում երգը շրջակա միջավայրի պահպանության մասին է։ «Օդն այլևս դու չես»՝ այսպես է կոչվում երգը, որը Իտալիայում երկրի օրվա հիմն է դարձել։

Դու կուսական մաքրություն ունեիր՝ օդ
Այժմ ապրում ես հասարակության կողմից տանջված
Գերության մեջ փակված 
Դու այլևս չես կարող մեզ օգնել

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version