Հայտնիները՝ «դարի հարսանիքին»

Հնդկաստանում ավարտվել է միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի և միլիարդատեր Վիրեն Մերչանտի դստեր՝ Ռադհիկա Մերչանտի «դարի հարսանիքի» միամսյա տոնակատարությունները։

Հիմնական հարսանեկան տոնակատարությունները նախատեսված էին հուլիսի 12-ին, 13-ին և 14-ին։

Արարողությանը հրավիրված էին երկու հազար հյուրեր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլերը և Բորիս Ջոնսոնը, Պրիյանկա Չոպրան և նրա ամուսինը՝ Նիկ Ջոնասը, Այշվարիա Ռայը և այլք։ Տոնակատարությունը զարդարելու համար ծաղիկներից ստեղծվել են 60 կենդանիների քանդակներ՝ կապիկներ, փղեր և վագրեր, որոնցից յուրաքանչյուրը պատրաստել է ավելի քան 100 հազար ծաղիկ։

Կիրակի օրվա արարողությանը մասնակցել է ավելի քան 14000 մարդ։ Հարսանիքին հրավիրված բոլոր հյուրերը պետք է հետևեին դրես-կոդին և հագնվեին հնդկական ոճով։ Միջոցառմանը ներկա էին Քիմ և Քլոե Քարդաշյանները:

Հնդկաստանի ամենահարուստ ժառանգների հարսանիքը սկսել էին նշել հարսանեկան արարողությունից շատ առաջ՝ դեռ գարնանը: Մարտին Ռիհաննան ելույթ ունեցավ նախահարսանեկան խնջույքի ժամանակ, հյուրերի թվում էին Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Կանադայի նախկին վարչապետ Սթիվեն Հարփերը, Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը և Իվանկա Թրամփը: Իսկ ամռան սկզբին՝ 29-ամյա Անանտը և 29-ամյա Ռադիկան հազարավոր հյուրերի հետ նավով նավարկության էին մեկնել Միջերկրական ծովով, որտեղ նրանց համար ելույթ էին ունեցել Backstreet Boys-ը, Հռոմում՝ Դեյվիդ Գետտան, իսկ Կաննում՝ Քեթի Փերին:

Ջասթին Բիբերը հուլիսի 5-ին ելույթ է ունեցել նախահարսանեկան միջոցառմանը, որի համար նրան վճարել են 10 մլն դոլար։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »