Երգչուհի Սելին Դիոնը պատմել է, որ մկանների համախտանիշի պատճառով ցավեր է ունենում։ Տեսանյութը, որում երգչուհին հերթական նոպան է ունենում, ներառվել է նրա՝ «Ես Սելին Դիոնն եմ» վավերագրական ֆիլմում, որը վերջերս հայտնվեց Amazon Prime սթրիմինգում։
Կադրերում երեւում է, որ 56-ամյա Սելին Դիոնը ուժեղ ջղաձգումներ է ունենում։ Նա լաց է լինում, և այդ պահին բժիշկները փորձում են օգնել նրան մերսման և ցավազրկողների միջոցով։
«Ես Սելին Դիոնն եմ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հունիսի 25-ին։