Բրեդ Փիթը հանրայնացրել է հարաբերությունները

Բրեդ Փիթը, ով անցյալ դեկտեմբերին դարձավ 60 տարեկան, պաշտոնապես առաջին անգամ հայտվել է իր սիրելիի՝ 34-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը ներկա է գտնվել Բրիտանական Գրան Պրիի եզրափակիչին, որը տեղի է ունենում Նորթհեմփթոնշիրի Սիլվերսթոուն մարզադաշտում։

Համացանցի օգտատերերից շատերը նշել են, որ, մասնավորապես, հագուստի ոճի պատճառով դերասանը շատ երիտասարդ տեսք ուներ, այնպես որ լուսանկարում իր և Ինեսի տարիքային տարբերությունը չէր զգացվում։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը և զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնը, ով նախկինում ամուսնացած է եղել The Vampire Diaries-ի աստղ Փոլ Ուեսլիի հետ, սկսել են հանդիպել 2022 թվականի վերջին։

Զույգը վերջերս է սկսել միասին ապրել, և ինսայդերները նշում են, որ այս հարաբերությունները հասել են լուրջ փուլի։ Daily Mail-ի աղբյուրները վստահեցնում են, որ Փիթը պատրաստ է երեխաներ ունենալ Ինեսի հետ և վստահ է, որ նա հիանալի մայր կդառնա։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »