Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, ռեալիթի շոուների աստղ Քլոե Քարդաշյանը հանգստյան օրերին նշել է իր 40-ամյակը։
Տոնակատարությանը ներկա էին աստղային ընտանիքի անդամները, մտերիմները, ինչպես նաև ռեփեր Սնուփ Դոգը: Միջոցառմանը ներկա էին նաև մերկապարուհիները:
Մինչ Քիմի նախկին ամուսին Քանյե Ուեսթը Մոսկվայում էր, իսկ ավագ դուստր Նորթը հանգստանում էր Բիանկա Ցենսորիի հետ Ճապոնիայում, ռեալթի շոուների թագուհին զվարճանում էր քրոջ ծննդյան օրը: Քիմին նկարահանել են հյուրերից մեկի հետ պարելիս, որի ժամանակ նա նույնիսկ սալտո է արել։
Երեկույթի թեման կովբոյական էսթետիկան էր և քանթրի երգչուհի Դոլլի Պարթոնի ոճը։