Ռեփեր Էմինեմի դուստր Հեյլին ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի հետ։ Արարողության ընթացքում Հեյլին պարել է հոր հետ։
Հեյլին և Էվանը հանդիպում են 2016 թվականից, իսկ նշանադրության մասին հայտարարել են 2023 թվականի փետրվարին։ Հարցազրույցներից մեկում Հեյլին ասել է, որ իր փեսացուն՝ Էվանը ճանաչում է ընտանիքին և վայելում է իր հոր համակրանքը։ Իսկ ինքը՝ Էմինեմը, հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ շատ հպարտ է Հեյլիով և գոհ է, որ նա դպրոցից անմիջապես հետո չի ամուսնացել, այլ ժամանակ է հատկացրել իր ուսմանը։
Էմինեմը երգերում և տեսահոլովակներում հաճախ է հիշատակել դստերը՝ Հեյլիին. ամենահայտնին Mockingbird երգն է։ Այն նվիրված է նրա ցավոտ հարաբերություններին նախկին կնոջ Քիմի՝ Հեյլի մոր հետ։