Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը, ամուսնալուծության եզրին են։ In Touch տաբլոիդի աղբյուրները պնդում են, որ զույգն այլևս միասին չի ապրում և մտադիր է վաճառքի հանել 61 միլիոն դոլար արժողությամբ իրենց առանձնատունը։
Ի դեպ, Ջենիֆեր Լոպեսին երեկ նկատել էին նոր տուն դիտելիս։
Վերջին շաբաթների ընթացքում զույգը միասին չի հայտնվում հանրության առջև և ապրում է երկրի տարբեր ծայրերում՝ Ջենիֆերը Նյու Յորքում է, իսկ Բենը նկարահանվում է Լոս Անջելեսում։ Երկարատև բաժանումը բազմաթիվ խոսակցություններ առաջացրեց զույգի հարաբերություններում առկա խնդիրների մասին, որոնք, ըստ ինսայդերների, հաստատվում են:
«Բենն արդեն տեղափոխվել է, և նրանք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն վաճառել այն երազանքի տունը, որը փնտրում էին երկու տարի շարունակ», – ասում է զույգին մոտ գտնվող աղբյուրը: «Հենց հիմա Բենը կենտրոնացած է աշխատանքի և երեխաների վրա»:
Ջենի և Բենի հարաբերությունների հիմնական խնդիրն, ըստ ինսայդերների, այն է, որ նրանք տարբեր կերպ են վերաբերվում իրենց հրապարակայնությանը: Լոպեսը շատ ուրախ է պապարացիների կողմից լուսանկարվելու, իր տանը վավերագրական ֆիլմ նկարելու և իր երգի բառերում անձնական կյանքի մանրամասները լուսաբանելու համար: Մյուս կողմից, Աֆլեքը խուսափում է լրատվամիջոցների ուշադրությունից:
2003 թվականին, ըստ լուրերի, հենց դա է եղել զույգի բաժանման պատճառը։