Հեյլի Բիբերը հղի է

Հեյլի Բիբերը հղի է. մոդելն ու նրա ամուսին Ջասթին Բիբերը սպասում են իրենց առաջնեկին։ Այս մասին զույգը հայտնել է Instagram-ում՝ այս առիթով ֆոտոշարք հրապարակելով։ Կադրերում նկատելի է Հեյլիի կլորացած փորիկը։

Հեյլիի հղիության մասին լուրերը վաղուց էին պտտվում, սակայն մոդելը շարունակում էր հերքել։ Այն բանից հետո, երբ Հեյլին բաց թողեց Met Gala-ն, նրա երկրպագուները կրկին սկսեցին խոսել աստղային ընտանիքում հնարավոր համալրման մասին։

Իսկ վերջերս համացանցում քննարկում էին զույգի անձնական կյանքում առաջացած խնդիրները։ Հեյլին ու Ջասթինը բազմիցս մեկնաբանել էին այս լուրերը և ասել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։

Հիշեցնենք, Ջասթինն ու Հեյլին ծանոթացել են 2009 թվականին, իսկ 2016 թվականին նրանք կարճ սիրավեպ են ունեցել։ 2018 թվականին հայտնի դարձավ նրանց նշանադրության մասին, իսկ մի քանի ամիս անց նրանք ամուսնացան։

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »