Շակիրան նոր սիրավե՞պ ունի

Շակիրայի երկրպագուները կարծում են, որ երգչուհին նոր սիրավեպ ունի։ Շակիրայի ընտրյալը, նրանց կարծիքով, դերասան Լյուսիեն Լավիսքոնթն է, ով հայտնի է «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալով։

Նրանց սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ դերասանը նկարահանվեց երգչուհու նոր տեսահոլովակում, որի սյուժեի համաձայն նրանք սիրավեպ ունեն։ Իսկ ավելի ուշ Շակիրային և Լավիսքոնթին նկատել են Նյու Յորքում՝ ընթրիքի ժամանակ, որից հետո զույգը հեռացել է միասին՝ նույն մեքենայով։

Շակիրան վերջերս տված հարցազրույցում ասել է, որ զոհաբերել է իր կարիերան՝ հանուն Պիկեի հետ երջանիկ հարաբերությունների։ «Շատ երկար ժամանակ իմ կարիերան դադարի մեջ էր Ջերարդի հետ լինելու համար, որպեսզի նա շարունակի ֆուտբոլ խաղալ: Ես շատ զոհողություններ արեցի հանուն սիրո», – խոստովանել է նա:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version