ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ կոչ է արել իրեն անվանել Ye

Քանյե Ուեսթը պահանջել է չօգտագործել իր «ստրուկի անունը» և կոչ է արել իրեն անվանել Ye:Այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Միլո Յաննոպուլոսը։

«Նա աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկն է՝ նախագահների և Հռոմի պապի հետ միասին: Անունը փոխելու նրա որոշումը գիտակցաբար է, որ կարող է արժենալ Քանյե Ուեսթ ապրանքանիշի հեղինակությունը, սակայն դա անլուրջ չէ: Փոփոխությունն արվել է ամբողջությամբ, օրինական և ընդմիշտ: Ահա թե ով է նա հիմա: Նրա անունը Յե է»:

Նամակում ռեփերի ներկայացուցիչը կոչ է արել սթրիմինգային հարթակներին, հրատարակիչներին, խանութներին, և մնացած հարթակներին կատարել անհրաժեշտ փոփոխությունները։ «Բազմաթիվ անգամներ եղել են, երբ օգտագործվել է նրա ստրուկի անունը: Նա Յեն է՝ սևամորթ տղամարդ Ամերիկայից, ով, ինչպես բոլորը, լիարժեք ինքնորոշման իրավունք ունի»:

Ռեփերը 2018 թվականից օգտագործել է Ye անունը որպես Instagram-ի իր էջի օգտանուն, իսկ 2021 թվականին պաշտոնապես փոխել է անունը։ Սակայն մամուլում նրան դեռ անվանում են լրիվ անունով։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version