Փի Դիդդիին թրաֆիքինգի մեղադրանքներ են առաջադրվել

Լոս Անջելեսում և Մայամիում խուզարկվել են ռեփեր Փի Դիդդիի տները` սեռական թրաֆիքինգի մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է TMZ-ը։ Ինքը՝ ռեփերը, ըստ լրագրողների, տանը չի եղել, սակայն առանձնատանը եղել են Շոն Կոմբսի որդիները՝ Ջասթինն ու Քինգը, որոնց իրավապահները ձերբակալել են։

Հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է այժմ ռեփերը՝ ըստ TMZ-ի՝ նա ազատության մեջ է, սակայն Daily Mail-ի աղբյուրները պնդում են, որ նրան բերման են ենթարկել և հարցաքննել Մայամիի օդանավակայանում։ Տեղեկություններ կան նաև, որ նրա մասնավոր ինքնաթիռը՝ Gulfstream 5, գտնվում է Անտիգուայում։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են տասնյակ ոստիկաններ, օգտագործվել է ուղղաթիռ։

Խուզարկությունները մաքսանենգության, մարդկանց և սեռական թրաֆիքինգի վերաբերյալ շարունակվող հետաքննության մի մասն էին:

Ավելի վաղ, ինչպես գրում է Daily Mail-ը, երաժշտից դժգոհել են հարեւանները, ովքեր պնդում են, որ Դիդդիի տանը անընդհատ կասկածելի երեկույթներ են տեղի ունենում՝ գալիս բազմաթիվ սեւամորթ տղամարդիկ, իրենց մոտ են բերում նաեւ լողազգեստներով աղջիկներ։

Սա Շոն Կոմբսի շուրջ առաջին սկանդալը չէ. նախկինում մի քանի կանայք նրան մեղադրել էին բռնաբարության և բռնության մեջ։ Այսպես, նրա նախկին սիրեցյալը՝ Կեսսի Վենտուրան, հայտարարել է, որ բռնության է ենթարկվել, ինչպես նաև ստիպել է սեռական հարաբերություն ունենալ այլ տղամարդկանց հետ և տեսախցիկով նկարահանել է ամեն ինչ։ Նրանք հետո եկան կարգավորման համաձայնության։ Մեկ այլ կին, ով նախընտրեց անհայտ մնալ, ասաց, որ Շոն Քոմբսը ոչ միայն բռնաբարել է իրեն, այլև իր ընկերոջը:

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »