37-ամյա Ռոբերտ Պատինսոնը և նրա սիրելին՝ 32-ամյա Սուկի Ուոթերհաուսը, առաջին անգամ ծնողներ են դարձել։ Երեխայի սեռը դեռ հայտնի չէ։
Սուկիի հղիության մասին հայտնի դարձավ անցած տարվա նոյեմբերին։
Սուկի Ուոթերհաուսը և Ռոբերտ Պատինսոնը հանդիպում են 2018 թվականից: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, թեև նրանց բազմիցս նկարահանել էին միասին, բայց 2022 թվականի վերջին նրանք հաստատեցին հարաբերությունները։