Լիզոն հեռանում է բեմից՝ ոտնձգությունների մեղադրանքների պատճառով

Լիզոն, ում ոտնձգությունների մեղադրանքների պատճառով անցանկալի անձ են հայտարարել, որոշել է ավարտել երաժշտական ​​կարիերան: Գրեմմիի դափնեկիրն այս մասին հայտնել է իր Instagram-յան էջում։

«Հոգնել եմ համակերպվել, թե ինչպես են բոլորն ինձ վերաբերվում իրական կյանքում և ինտերնետում: Միայն ուզում եմ երաժշտություն ստեղծեմ, մարդկանց ուրախացնեմ և օգնեմ աշխարհին մի փոքր ավելի լավը լինել, քան կա: Բայց սկսում եմ զգալ, որ աշխարհը չի ուզում ինձ այստեղ տեսնել»,- գրել է երգչուհին։

Նա հավելել է, որ վերջին շրջանում անընդհատ բախվում է իր մասին ստերի հետ։ «Արտաքինիս մասին միշտ կատակում են: Մարդիկ, որոնց նույնիսկ չեմ ճանաչում, սխալ են մեկնաբանում իմ անձը և արատավորում իմ անունը», – ասել է Լիզոն:

Երգչուհու շատ հետևորդներ, այդ թվում՝ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը և Մարկ Ջեյքոբսը, հրապարակայնորեն աջակցել են նրան մեկնաբանություններում։ «Մենք սիրում ենք քեզ, թագուհի»: — գրել է Փերիսը։ Իսկ երկրպագուները երգչուհուն խնդրել են չմտածված որոշումներ չընդունել և շատ ժամանակ չծախսել սոցցանցերում։

Միաժամանակ գրառման տակ բազմաթիվ քննադատական ​​մեկնաբանություններ են եղել։ «Կարևոր է ոչ թե քո տեսքը, այլ այն, թե ինչպես ես վարվում», – գրել են համացանցի օգտատերերից մեկը:

Անցյալ տարի Լիզոյի նախկին պարուհիներից մի քանիսը հայց ներկայացրեցին նրա դեմ Լոս Անջելեսի Գերագույն դատարանում՝ աստղին մեղադրելով թշնամական աշխատանքային միջավայր ստեղծելու և վատ վերաբերմունքի մեջ, ներառյալ սեռական ոտնձգություն, քաշի և հաշմանդամության խտրականության հիման վրա ոտնձգություն: Ինքը՝ Լիզոն, կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version