Ռոբերտ Պատինսոնը և Սուկի Ուոթերհաուսը ծնողներ են դարձել

37-ամյա Ռոբերտ Պատինսոնը և նրա սիրելին՝ 32-ամյա Սուկի Ուոթերհաուսը, առաջին անգամ ծնողներ են դարձել։ Երեխայի սեռը դեռ հայտնի չէ։

Սուկիի հղիության մասին հայտնի դարձավ անցած տարվա նոյեմբերին։

Սուկի Ուոթերհաուսը և Ռոբերտ Պատինսոնը հանդիպում են 2018 թվականից: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, թեև նրանց բազմիցս նկարահանել էին միասին, բայց 2022 թվականի վերջին նրանք հաստատեցին հարաբերությունները։

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »