Բրեդլի Կուպերի և Ջիջի Հադիդի սիրավեպը շարունակում է արագ զարգանալ, և զույգն այլևս չի փորձում թաքցնել հարաբերությունները. վերջերս դերասանին ու մոեդելին լուսանկարել են հասարակական վայրում համբուրվելիս։
Զույգին լուսանկարել են Նյու Յորքի իտալական ռեստորաններից մեկում՝ ենթադրաբար, կանադացի հեռուստաաստղ Էնթոնի Պորովսկու ծննդյան օրը նշելու ժամանակ: Խնջույքի ընթացքում Ջիջին և Կուպերը չէին թաքցնում իրենց զգացմունքները:
Բրեդլի Կուպերի և Ջիջի Հադիդի սիրավեպի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա հոկտեմբերին՝ պապարացիների շնորհիվ։ Զույգին մի քանի անգամ լուսանկարել էին միասին, սակայն նրաք դեռևս պաշտոնապես չէին հաստատել իրենց հարաբերությունները։ Ինսայդերները նշում են, որ մոդելի և դերասանի հարաբերությունները պարզապես հրաշալի են, և որ նրանց միավորում է երկու դուստրերի ներկայությունը․ հիշեցնենք՝ Ջիջին դուստր ունի Զեյն Մալիկից, Բրեդլին՝ Իրինա Շեյքից։