Այսօր Ջասթին Բիբերը 30 տարեկան է դառնում։
Նրան կարելի է սիրել, կամ չսիրել, բայց ակնհայտ է, որ նրան հաջողվեց դառնալ ամենապահանջված ու կայացած փոփ երաժիշտներից մեկը։
Այս առիթով հետաքրքիր փաստեր ենք հավաքել Բիբերի մասին։
Բիբերի երաժշտությամբ է սկսել զբաղվել դեռ մանկուց
Այս տեսանյութում կարող եք տեսնել փոքրիկ Ջասթինին, ով հարվածային գործիքներ է նվագում։ Ի դեպ՝ մեծ տարիքում նա սովորեց նաև դաշնամուր, կիթառ և շեփոր նվագել։
Նա հայտնի դարձավ YouTube-ի օգնությամբ
Ջասթինն առաջիններից էր, ով YouTube-ում տեղադրեց իր երգի տեսանյութերն ու հայտնի դարձավ: Նրա մայրը պարբերաբար ձայնագրում էր նրան Ne-yo-ի կամ Քրիս Բրաունի երգերը կատարելիս, որոնց շնորհիվ էլ նրան նկատեց պրոդյուսեր Սկութեր Բրաունը:
Հենց Բրաունը հայտնաբերեց Բիբերին ու միանգամից երկու պայմանագիր առաջարկեց։ Բիբերը այդ ժամանակ 13 տարեկան էր:
Նրա մայրը մերժեց պայմանագիր կնքել
Թեև ավելի ուշ փոխեց իր միտքը, Բիբերի մայրը՝ Փեթի Մալլետը, չէր ցանկանում թույլ տալ, որ Բիբերը պայմանագիր ստորագրի՝ հրեական կրոնի պատճառով:
Ջասթին Թիմբերլեյքը և Աշերը պայքարում էին նրա հետ պայմանագիր կնքելու համար։
Ջասթինն ուզում էր ճարտարապետ դառնալ:
Բիբերը կոմերցիոն հաջողության հասավ իր դեբյուտային ստուդիական ալբոմով՝ “My World 2.0”, որ թողարկվեց 2010 թվականին ու հայտնվեց ԱՄՆ-ի Billboard 200-ի առաջին հորիզոնականում։ Այսպիսով՝ Բիբերը դարձավ ամենաերիտասարդ մենակատարը, որը գլխավորեց չարթերը վերջին 47 տարում։
Ալբոմում տեղ գտած «Baby» սինգլը նրան միջազգային հաջողություն բերեց։
Ուիլ Սմիթը Բիբերի կուռքն է ու արտիստին իր թիվ մեկ ուսուցիչն է համարում։
Բիբերը վարժ խոսում է ֆրանսերեն։
Գաղտնիք չէ, որ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը երկար ժամանակ սիրավեպ են ունեցել՝ 2010 թվականից մինչեւ 2018-ը:
Ջասթինը մի անգամ խոստովանել է, որ Սելենան «միշտ տեղ է ունենալու» իր սրտում, և որ նրանք միշտ ընկերներ են մնալու:
Ջասթինն ու Հեյլի Բոլդուինն ամենասիրուն զույգերից են: Նրանք ամուսնացան 2018 թվականի սեպտեմբերին՝ մի քանի տարի շարունակական ծանոթությունից հետո: