Սելենա Գոմեսը ամուսնացե՞լ է

Սելենա Գոմեսը հրապարակել է Love On երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակում երգչուհին ներկայացել է մի քանի վառ կերպարներով, սակայն նրա երկրպագուներին ամենաշատը հետաքրքրել է մեկը՝ հարսանեկանը։ Երգչուհհին կրում է Oscar de la Renta 2024 գարուն-ամառ հարսանյաց հավաքածուից կարճ զգեստ՝ կիսաթափանցիկ կիսաշրջազգեստով, կլոր դեկոլտեով և երկար թեւերով։

Դրանում Գոմեսը պարում է «հարսնաքույրների» դերում հանդես եկող բալետիներով շրջապատված, մինչդեռ երգչուհին ինքն է կրում կարմիր պուենտե կոշիկներ, իսկ նրա կերպարը լրացնում է սպիտակ ատլասե աղեղը՝ նուրբ աքսեսուար, որը երկար ժամանակ թրենդային է։

Սելենայի երկրպագուները բուռն քննարկում են երգչուհու կերպարը, քանի որ երգչուհին այժմ սիրավեպ ունի պրոդյուսեր և երգահան Բենի Բլանկոյի:

Համացանցի որոշ օգտատերեր ենթադրում են, որ տեսահոլովակի օգնությամբ Գոմեսը ակնարկ է արել սիրելիին։ Այնուամենայնիվ, կա ավելի հետաքրքիր տեսություն, որ Բլանկոն գաղտնի նկարահանվել է տեսահոլովակում։ Տեսանյութում մի տեսարան կա, որտեղ երկու հոգի համբուրվում են։ Սելենայի երկրպագուները ենթադրում են, որ Սելենան համբուրվում է ընկերոջ հետ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version