Հարութ Փամբուկչյանի սիրո պատմությունը․ «Ես առանց քեզ»

Ամեն անգամ, երբ Հարութ Փամբուկչյանը հիշում է կնոջ մասին՝ ձայնը դողում է, աչքերը լցվում են։ Երգչի կինը՝ Ռուզանը, կյանքից հեռացել է տարիներ առաջ։

Հարութ Փամբուկչյանն ու կինը՝ Ռուզանը

Երաժիշտը բազմաթիվ երգեր ունի սիրո մասին։ Սակայն այս երգը նվիրել է հենց սիրելի կնոջ հիշատակին։ Ի դեպ, երգի հեղինակը Գագիկ Գրիգորյանն է։

Սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից
Բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից

Հարութ Փամբուկչյանը բավականին ծանր է տարել կնոջ կորուստն ու առ այսօր սիրով հիշում է իրենց համատեղ կյանքը։ 

Փամբուկչյանը  17 տարեկան էր, երբ ընկերների հետ հիմնադրեց «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլը։ Հենց անսամբլի գործունեության ընթացքում էլ երգիչը հանդիպեց կնոջը՝ Ռուզանին, ով խմբի բեք-վոկալիստներից էր։

Արդյունքում Հարութն ու Ռուզանն ամուսնացան՝ ունենալով որդի։ Երաժիշտը կնոջ հետ ապրել է 38 տարի։

Հարութ Փամբուկչյանի ընտանիքը

«Ես առանց քեզ, ինչպես թռչունն առանց թեւի», երգում է Փամբուկչյանը։

Ի դեպ, երգը թողարկվել է 2018 թվականին։

Երգի հուզիչ խոսքերը կարող եք գտնել IMUSIC հավելվածում։ Ստորև ներկայացրած սքրինշոթում կարող եք տեսնել, թե ինչպես է հնարավոր տեսնել երգի խոսքերը։

IMUSIC հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ, այն հասանելի է Android ու iOS համակարգերի համար։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version