Ամեն անգամ, երբ Հարութ Փամբուկչյանը հիշում է կնոջ մասին՝ ձայնը դողում է, աչքերը լցվում են։ Երգչի կինը՝ Ռուզանը, կյանքից հեռացել է տարիներ առաջ։
Երաժիշտը բազմաթիվ երգեր ունի սիրո մասին։ Սակայն այս երգը նվիրել է հենց սիրելի կնոջ հիշատակին։ Ի դեպ, երգի հեղինակը Գագիկ Գրիգորյանն է։
Սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից
Բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից
Հարութ Փամբուկչյանը բավականին ծանր է տարել կնոջ կորուստն ու առ այսօր սիրով հիշում է իրենց համատեղ կյանքը։
Փամբուկչյանը 17 տարեկան էր, երբ ընկերների հետ հիմնադրեց «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլը։ Հենց անսամբլի գործունեության ընթացքում էլ երգիչը հանդիպեց կնոջը՝ Ռուզանին, ով խմբի բեք-վոկալիստներից էր։
Արդյունքում Հարութն ու Ռուզանն ամուսնացան՝ ունենալով որդի։ Երաժիշտը կնոջ հետ ապրել է 38 տարի։
«Ես առանց քեզ, ինչպես թռչունն առանց թեւի», երգում է Փամբուկչյանը։
Ի դեպ, երգը թողարկվել է 2018 թվականին։
Երգի հուզիչ խոսքերը կարող եք գտնել IMUSIC հավելվածում։ Ստորև ներկայացրած սքրինշոթում կարող եք տեսնել, թե ինչպես է հնարավոր տեսնել երգի խոսքերը։
IMUSIC հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ, այն հասանելի է Android ու iOS համակարգերի համար։