«I Will Always Love You»․ մի երգի պատմություն

“I will always love you”, կամ թարգմանաբար “դշ ընդ այ” երգը համաշխարհային հայտնիություն ձեռք բերեց 1992 թվականին՝ «Թիկնապահը» ֆիլմում հնչելուց հետո։ Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ երգը միանգամից սիրվեց ու գրավեց տարատեսակ հիթ շքերթների առաջին հորիզոնականները։

Շատերը վստահ են, որ երգը, ի սկզբանե, կատարել է հենց Ուիթնի Հյուսթոնը։ Բայց դա այդպես չէ։

Այսօր որոշել ենք ներկայացնել երգի ստեղծման պատմությունը։

Երգը գրվել և ձայնագրվել է 1973 թվականին։ Երգի հեղինակը երգչուհի Դոլլի Պարթոնն է։ Երգը խորհրդանշում է երգչուհու և իր բիզնես գործընկեր և մենթոր Փորթեր Վագոներից բաժանումը․ այդ ժամանակ Պարթոնը որոշում էր կայացրել զբաղվել սոլո կարիերայով։

Քանթրի սինգլը թողարկվել է 1974 թվականին։ “I Will Always Love You”-ն ներառվեց Պարթոնի “Jolene” տասներեքերորդ սոլո ստուդիական ալբոմում։ Երգը կոմերցիոն հաջողություն ունեցավ Պարթոնի համար՝ երկու անգամ գլխավորելով Billboard Hot-ը։

Էլվիս Փրեսլին այնքան էր հավանել երգը, որ որոշել էր կատարել այն։ Սակայն հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով երգիչն այդպես էլ չկատարեց երգը։

Ուիթնի Հյուսթոնը երգը ձայնագրեց 1992 թվականին՝ «Թիկնապահը» ֆիլմի համար։ 

Հյուսթոնի սինգլը 14 շաբաթ շարունակ գլխավորեց Billboard Hot 100-ը՝ նոր ռեկորդ սահմանելով․ արդյունքում երգը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող սինգլներից մեկը։

Երբ Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ երգը դարձավ հիթ՝ մամուլում սկսվեց շահարկվել  երկու կատարողների միջև վեճի մասին պատմող թեմաները։ Որոշ ժամանակ անց թե՛ Պարթոնը, թե՛ Հյուսթոնը հերքեցին ցանկացած խնդիր՝ հարցազրույցներում միմիայն դրական կերպով արտահայտվելով միմյանց մասին։ 

 Հյուսթոնը շնորհակալություն է հայտնել Փարթոնին՝ գեղեցիկ երգ գրելու համար։ Ի պատասխան՝ Պարթոնը շնորհակալություն է հայտնել Հյուսթոնին՝ իր երգն ավելի լայն լսարանին մատուցելու և այդ ընթացքում երգի հոնորարների չափը մեծացնելու համար։ 

Հյուսթոնը 1994 թվականին «Գրեմմի»-ի արժանացավ «Լավագույն կանացի փոփ վոկալ» անվանակարգում, իսկ մրցանակը նրան հանձնեց հենց Դոլլի Փարթոնը։

2012 թվականին՝ Հյուսթոնի մահից հետո Փարթոնն ասել է. «Ուիթնի Հյուսթոնի մահը կոտրել է սիրտս։ Միշտ երախտապարտ կլինեմ իմ երգի հրաշալի կատարման համար։ Ուիթնի, ես միշտ կսիրեմ քեզ: Կարոտելու եմ քեզ»։

Երգը ձայնագրվել է բազմաթիվ այլ արտիստների կողմից։

Իսկ դուք ու՞մ կատարմամբ եք երգն ավելի շատ սիրում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »