Ուիթնի Հյուսթոնը հայտնի և սիրված է բազմաթիվ երգերով, բայց, իհարկե, գրեթե բոլորը միանգամից ասոցացնում են նրան «Թիկնապահը» ֆիլմում հնչած “I Will Always Love You” երգի հետ:
Այս երգը ոչ պաշտոնական սիրո օրհներգ էր դարձել: Լիքը հետաքրքիր փաստեր ենք հավաքել Ուիթնի Հյուսթոնի մասին։ Գնացի՛նք։
Փոքր տարիքում Ուիթնին վնասել էր բերանը։ Նա երկար ժամանակ բուժվում է, իսկ բժիշկները զգուշացնում էին, որ աղջնակը գուցե այլեւս երբեւէ չկարողանա նույնիսկ խոսել։
Սակայն Ուիթնիի՝ երգչուհի դառնալը ճակատագրական էր։ Արդեն 11 տարեկանում կայացավ ապագա համաշխարհային աստղի ելույթը։ Ուիթնին առաջին անգամ երգել է եկեղեցում՝ հետագայում արդեն ելույթ ունենալով երգչուհի մայրիկի հետ ակումբներում։
Ուիթնին սկսել է աշխատել որպես մոդել՝ հայտնվելով հայտնի ամսնագրերի շապիկներին։
80- ականներին սկսվեց Հյուսթոնի երաժշտական կարիերան, սակայն իսկական համբավ երգչուհին ձեռք բերեց “Whitney Houston” ալբոմի թողարկումից հետո։
“You Give Good Love” սինգլը գլխավորեց առաջատար հիթ շքերթները, ալմբոմը մեծ վաճառքներ գրանցեց իսկ Ուիթնիի մասին սկսեցին խոսել որպես աստղ։
Մի շարք հիթեր ունենալով՝ Ուիթնին իսկական մեգաաստղ դարձավ 1992 թվականին թողարկված «Թիկնապահը» ֆիլմից հետո, որտեղ երգչուհին ստանձնեց գլխավոր դերը։ Դե իսկ ֆիլմում հնչած “I Will Always Love You” երգը համաշխարհային համբավ բերեց երգչուհուն։
Ասում էին, թե Ուիթնին ու Մայքլ Ջեքսոնը սիրահարված էին միմյանց, սակայն մի շարք խնդիրներ խանգարեցին նրանց սիրավեպին։
Ռոբերտ Դե Նիրոն սիրահարված էր երգչուհուն, իսկ Դե Նիրոն Ուիթնիի սիրելի դերասանն էր։ Ասում էին, թե դերասանն ու երգչուհին նույնիսկ սիրավեպ ունեին, սակայն պաշտոնապես լուրը երբևէ չհաստատվեց։
Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի ամուսնությունը տևեց 15 տարի։ Այս ընթացքում երգչուհին կորցրեց առողջությունը․ նա ալկոհոլի ու թմրանյութերի կախվածություն ուներ։
Զույգը համատեղ դուստր ուներ՝ Բոբի Քրիստինան։ Ամուսնալուծությունից հետո նա մնաց երգչուհու հետ։
2012 թվականին երգչուհին հեռացավ կյանքից։ Նրան գտան հյուրանոցի համարի լոգասենյակում՝ խեղդված։ Երեք տարի անց կյանքից հեռացավ Ուիթնիի դուստրը։ Առ այսօր երգչուհու երկրպագուները չեն բացառում, որ Ուիթնիին ու նրա դստերը սպանել են։