Գրեմմիի ավանդական երեկույթը

Գրեմմիի 66-րդ մրցանակաբաշխության նախօրեին Բևերլի Հիլզում տեղի է ունեցել երաժշտական ​​պրոդյուսեր Քլայվ Դևիսի ավանդական երեկույթը, որն այս անգամ նվիրված է Sony Music Publishing-ի գործադիր տնօրեն Ջոն Պլատին։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը, հավանաբար, Դամիանո Դեյվիդի հայտնվելն էր կարմիր գորգի վրա իր նոր ընկերուհու՝ ամերիկացի դերասանուհի և երգչուհի Դով Քեմերոնի հետ։ Նրանց սիրավեպի մասին լուրերը վաղուց են պտտվում համացանցում։

Եվ վերջապես զույգը պաշտոնապես հաստատել է իրենց հարաբերությունները։

Միջոցառմանը մասնակցել են նաև Փերիս Հիլթոնը, Դուա Լիպան, Մերիլ Սթրիփը, Շերը, Թոմ Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ և այլ հայտնիներ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »