
Գրեմմիի 66-րդ մրցանակաբաշխության նախօրեին Բևերլի Հիլզում տեղի է ունեցել երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դևիսի ավանդական երեկույթը, որն այս անգամ նվիրված է Sony Music Publishing-ի գործադիր տնօրեն Ջոն Պլատին։






Երեկոյի գլխավոր իրադարձությունը, հավանաբար, Դամիանո Դեյվիդի հայտնվելն էր կարմիր գորգի վրա իր նոր ընկերուհու՝ ամերիկացի դերասանուհի և երգչուհի Դով Քեմերոնի հետ։ Նրանց սիրավեպի մասին լուրերը վաղուց են պտտվում համացանցում։



Եվ վերջապես զույգը պաշտոնապես հաստատել է իրենց հարաբերությունները։
Միջոցառմանը մասնակցել են նաև Փերիս Հիլթոնը, Դուա Լիպան, Մերիլ Սթրիփը, Շերը, Թոմ Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ և այլ հայտնիներ։




