Կյանքից հեռացել է սերիալի աստղ Ժանդիրա Մարտինին

«Կլոն» սերիալը բավականին մեծ հայտնիություն ուներ Հայաստանում։ Կյանքից հեռացել է սերիալի աստղ Ժանդիրա Մարտինին, դերասանուհին 78 տարեկան էր։ Այս մասին հայտնում են բրազիլական լրատվամիջոցները՝ հղում անելով դերասանուհու նախկին ամուսնուն՝ Մարկուս Կարուզոյին։

Մահվան պատճառը չի նշվում, սակայն O Globo թերթը ավելի վաղ հայտնել էր, որ դերասանուհու մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել։ Ջանդիրա Մարտինին իր հեռուստատեսային կարիերան սկսել է 1966 թվականին, նկարահանվել է բազմաթիվ նախագծերում, սակայն իրական հայտնիություն է ձեռք բերել «Կլոն» հեռուստասերիալով: Դերասանուհին մարմնավորում էր Զորայդեին։

Զորաիդեն, ով շատ առումներով փոխարինեց Ժադիի մորը, ի վերջո դարձավ սերիալի հեռուստադիտողների սիրելի կերպարներից մեկը:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »