Լանա Դել Ռեյը դարձել է Վալենտինի օրվան նվիրված Skims նոր հավաքածուի դեմքը։ 38-ամյա երգչուհին լուսանկարվել է արշավի համար և փորձել ներքնազգեստի հավաքածուներ, որոնք շուտով հասանելի կլինեն Քիմ Քարդաշյանի Skims Valentines Shop ապրանքանիշի կայքի նոր բաժնում։ Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Նադյա Լի Քոենն է։
«Ի սկզբանե եղել եմ Skims-ի մեծ երկրպագու, ուստի Վալենտինի օրվա քարոզարշավին մասնակցելը շատ հուզիչ է», – ասել է Դել Ռեյը: «Այսհավաքածուն այնքան գեղեցիկ է և երազկոտ: Հուսով եմ, որ կհավանեք այն նույնքան, որքան ես»: