ԱՄՆ-ում կայացել է «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Օսկարի փորձ». երկու մրցանակաբաշխությունների հաղթողները հաճախ նույնն են։ Այս տարվա արարողությունը հիշվեց «Օփենհայմերի» հաղթանակով, Ջենիֆեր Լոուրենսի զվարճալի չարաճճիություններով, Բեն Աֆֆլեքի դժգոհ դեմքով ու, դե իհարկե, Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի համբույրով։
«Օփենհայմերի» հաղթանակը
«Օփենհայմերըն» ու «Բարբին» հիմնական մրցակիցներն էին։ Այնուամենայնիվ, «Օփենհայմերը» ավելի շատ գնահատվեց «Ոսկե գլոբուսի» ընթացքում. ֆիլմը մրցանակներ ստացավ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն երաժշտություն և երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում և դարձավ նաև տարվա լավագույն ֆիլմը։ «Բարբին» ստիպված էր բավարարվել սաունդթրեքի համար ստացած մրցանակով։
Ջենիֆեր Լոուրենսի չարաճճիությունը
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ դերասանուհին խոստանում է լքել արարողությունը, եթե արձանիկ չշահի «Ոչ վիրավորանք» ֆիլմի համար։ Ի դեպ, նա չկատարեց իր խոստումը, չնայած այն բանին, որ մրցանակը բաժին հասավ Էմմա Սթոունին «Դժբախտ աղքատ մարդիկ» ֆիլմում դերակատարման համար։
Քայլի Ջեների և Թիմոթի Շալամեի համբույրը
Զույգը, ում հարաբերություններին երկրպագուների կեսը չի հավատում, կրկին միասին հայտնվեց հանրության առաջ. Քայլին եկել էր աջակցելու իր ընկերոջը, ով առաջադրվել էր մրցանակի իր նոր «Wonka» ֆիլմի համար:
Թիմոթին մրցանակ չստացավ, բայց նա և Քայլին հայտնվեցին գրեթե բոլոր էջերում ու պարբերականներում: Հետաքրքիր է, որ նոր տեսանյութից հետո կարծիքները կրկին բաժանվեցին. ոմանք համբույրը համարեցին ոչ համոզիչ և նույնիսկ մանկական՝ պնդելով, որ նրանք խաղում են հանդիսատեսի համար, իսկ մյուսները նշել են, որ հիմա հաստատ ժամանակն է հավատալու, որ իրենք զույգ են:
Ջենիֆեր Լոպեսի արձագանքը Բեն Աֆլեքի «տխուր դեմքի» արտահայտությանը
Բանն այն է, որ Բենը հաճախ զայրացած ու դժգոհ տեսք ունի կնոջ կողքին ու նույնիսկ կորցնում է ինքնատիրապետումը։ Սակայն դերասանուհին լրագրողներին վստահեցրել է, որ ամուսինը երջանիկ է։
Հաղթողների ցուցակը
Լավագույն դրամատիկ ֆիլմ՝ «Օփենհայմեր»
Լավագույն կատակերգություն/մյուզիքլ – «Դժբախտ թշվառները»
Լավագույն ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան «Օփենհայմեր»
Լավագույն սցենար՝ «Անկման անատոմիա» (Ջասթին Տրիե, Արթուր Հարարի)
Լավագույն դերասան (դրամա)՝ Կիլիան Մերֆի («Օփենհայմեր»)
Լավագույն դերասանուհի (դրամա) – Լիլի Գլադստոն («Ծաղկի լուսնի մարդասպանները»)
Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ) – Էմմա Սթոուն («Դժբախտ թշվառները»)
Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) – Փոլ Ջամաթի («The Holdovers»)
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Ռոբերտ Դաունի կրտսեր («Օփենհայմեր»)
Լավագույն երգ – «what was i made for» («Բարբի»)