“Fever” լեգենդար երգ է, որի հեղինակներն են Էդի Քուլին ու Օթիս Բլեքվելը։ Այն ամենաշատ քավր տարբերակ ունեցող երգերից է։
Ի սկզբանե, երգը կատարել է Little Willie John – ն իր դեբյուտային ալբոմի համար, որը թողարկվեց 1956 թվականին։ Երգը թողարկվեց որպես սինգլ ու միանգամից գլխավորեց Billboard – ի չարթերը։
Երաժշտական քննադատները դրական արձագանք տվեցին երգին՝ այն համարելով այդ ժամանակաշրջանի լավագույն երգերից մեկը։
Երգի քավր տարբերակներն են ներկայացրել բազմաթիվ հայտնի երաժիշտներ։
Առաջին քավր տարբերակներից մեկը ներկայացրեց լեգենդար Peggy Lee -ն։ 1958 թվականին ներկայացնելով երգը` նա միանգամից հաջողության հասավ։ Երգի իր տարբերակը սիրվեց ու ընդունվեց՝ դառնալով երգչուհու այցեքարտերից։
Ի դեպ, Lee – ի տարբերակում երգի խոսքերը մի փոքր փոփոխված են։ Քավր տարբերակը միանգամից գլխավորեց բազմաթիվ երկրների առաջատար հիթ շքերթները։
Երգը նաեւ հայտնվեց Grammy հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ՝ միանգամից երեք անվանակարգերում։
Ամենահայտնի ու լայն տարածում ունեցող քավր տարբերակներից է Էլվիս Փրեսլիի մեկնաբանությունը։
Երգը ներկայացրել է նաեւ Boney M խումբը։
Քավր տարբերակներից ամենահայտնին ներկայացրեց նաև Մադոննան։ Երգչուհին ներառեց երգն իր հինգերորդ՝ “Erotica” ալբոմում: Ու կրկին երգը գլխավորեց առաջատար չարթերը։
Ի դեպ, երգչուհին ներկայացրեց նաեւ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Ամենասիրված տարբերակներից է նաև Մայքլ Բուբլեի քավրը։
Յուրահատուկ տեղ է զբաղեցնում լեգենդար Ռեյ Չարլզի ու Նաթալի Քոլի դուետը։
Շատ սիրուն է Սառա Վոանի քավր տարբերակը, որը երգչուհին կատարում է իր ոճի համաձայն։
Մեր քավր տարբերակներն ուզում ենք եզրափակել երգի՝ հանճարեղ Ջեյսմ Բրաունի մեկնաբանությամբ։