Փրեսլի, Բուբլե, Մադոննա, Չարլզ՝ “Fever” երգի պատմություն

“Fever” լեգենդար երգ է, որի հեղինակներն են Էդի Քուլին ու Օթիս Բլեքվելը։ Այն ամենաշատ քավր տարբերակ ունեցող երգերից է։

Ի սկզբանե, երգը կատարել է Little Willie John – ն իր դեբյուտային ալբոմի համար, որը թողարկվեց 1956 թվականին։ Երգը թողարկվեց որպես սինգլ ու միանգամից գլխավորեց Billboard – ի չարթերը։

Little Willie John – ը
Լուսանկարը՝ Collector

Երաժշտական քննադատները դրական արձագանք տվեցին երգին՝ այն համարելով այդ ժամանակաշրջանի լավագույն երգերից մեկը։

Երգի քավր տարբերակներն են ներկայացրել բազմաթիվ հայտնի երաժիշտներ։ 

Peggy Lee – ին
Լուսանկարը՝ musicconnection

Առաջին քավր տարբերակներից մեկը ներկայացրեց լեգենդար Peggy Lee -ն։ 1958 թվականին ներկայացնելով երգը` նա միանգամից հաջողության հասավ։ Երգի իր տարբերակը սիրվեց ու ընդունվեց՝ դառնալով երգչուհու այցեքարտերից։

Ի դեպ, Lee – ի տարբերակում երգի խոսքերը մի փոքր փոփոխված  են։ Քավր տարբերակը միանգամից գլխավորեց բազմաթիվ երկրների առաջատար հիթ շքերթները։

Երգը նաեւ հայտնվեց Grammy հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ՝ միանգամից երեք անվանակարգերում։ 

Էլվիս Փրեսլին
Լուսանկարը՝ rockhall

Ամենահայտնի ու լայն տարածում ունեցող քավր տարբերակներից է Էլվիս Փրեսլիի մեկնաբանությունը։ 

Boney M – ը
Լուսանկարը՝ Visual Journalism

Երգը ներկայացրել է նաեւ Boney M խումբը։

Քավր տարբերակներից ամենահայտնին ներկայացրեց նաև Մադոննան։ Երգչուհին ներառեց երգն իր հինգերորդ՝ “Erotica” ալբոմում: Ու կրկին երգը գլխավորեց առաջատար չարթերը։

Մադոննան
Լուսանկարը՝ The Irish Times

Ի դեպ, երգչուհին ներկայացրեց նաեւ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ 

Մայքլ Բուբլեն
Լուսանկարը՝ Ticketmaster

Ամենասիրված տարբերակներից է նաև Մայքլ Բուբլեի քավրը։

Ռեյ Չարլզն ու Նաթալի Քոլը
Լուսանկարը՝ Nadim

Յուրահատուկ տեղ է զբաղեցնում լեգենդար Ռեյ Չարլզի ու Նաթալի Քոլի դուետը։

Սառա Վոանը
Լուսանկարը՝ ABC News

Շատ սիրուն է Սառա Վոանի քավր տարբերակը, որը երգչուհին կատարում է իր ոճի համաձայն։

Ջեյմս Բրաունը
Լուսանկարը՝ USA Today

Մեր քավր տարբերակներն ուզում ենք եզրափակել երգի՝ հանճարեղ Ջեյսմ Բրաունի մեկնաբանությամբ։

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »