Սելենա Գոմեսին քննադատել են սոց․ ցանցերում

Սելենա Գոմեսին պապարացիները «բռնացրել են» առանց դիմահարդարման. 31-ամյա երգչուհուն լուսանկարել են Բևերլի Հիլզում, ընկերուհու հետ սուշի բարից վերադառնալուց։ Մինչ այդ նրանք միասին գնումներ են կատարել, իսկ Սելենան գնումների համար ընտրել է ամենահարմարավետ լուքը՝ լեգինսներ, սպորտային կոշիկներ և օվրսայզդ վերարկու։

Սելենայի լուսանկարները բուռն քննարկում են առաջացրել համացանցում։

Սոցիալական ցանցերում օգտատերերը կրկին քննադատել են երգչուհու արտաքինը՝ մասնավորապես քաշը և այն, որ, իրենց կարծիքով, նա դադարել է խնամել ինքն իրեն։

Սելենան բազմիցս հրապարակայնորեն մեկնաբանել է այս թեման և ասել, որ գայլախտի՝ աուտոիմուն հիվանդության պատճառով, որի համար նա արդեն երիկամի փոխպատվաստման է ենթարկվել, ստիպված է հորմոնալ դեղամիջոցներ ընդունել, և նրա քաշը տատանվում է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version