Բիլլի Այլիշից Ալեխանդրո Սանս․ հայտնիներ, որ ծնվել են դեկտեմբերի 18 -ին

Հետաքրքիր զուգադիպությամբ դեկտեմբերի 18 – ին լիքը հայտնիներ են ծնվել՝ Ռեժիսոր Սթիիվեն Սփիլբերգից մինչև Բիլլի Այլիշ։

Սիա – 46 տարեկան

Ամենայուրահատուկ ու ոճային երգչուհիներից Սիան այսօր 48 տարեկան է դառնում։ Նա շարունակում է նոր երգեր թողարկել, մենք էլ սիրով շարունակում ենք լսել նրան։

Քիտ Ռիչարդս – 80 տարեկան

Լեգենդար The Rolling Stones – ի համահիմնադիր, կիթառահար Քիտ Ռիչարդսն այսօր դառնում է 80 տարեկան։ Նա է նաև բենդի մի շարք հայտնի երգերի համահեղինակը։ Մարդ – լեգենդ՝ միշտ ակտիվ ու հավերժ երիտասարդ։

Սթիվեն Սփիլբերգ – 77 տարեկան

Ամենահաջողակ ու ճանաչված ռեժիսորներից մեկն այսօր դառնում է 77 տարեկան։  Սցենարիստ և պրոդյուսեր՝ ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 5 -ը հենց Սփիլբերգինն են։  Երեք անգամ արժանացել է Օսկարի։

Բրեդ Փիթ – 60 տարեկան

Անհավատալի է, որ աշխարհի ամենահամակրելի ու սեքսուալ տղամարդկանցից մեկն այսօր դառնում է 60 տարեկան։ Դերասանը շարունակում է մնալ ամենացանկալի տղամարդկանց շարքերում։

Քրիստինա Ագիլերա – 43 տարեկան

Նրան «սերնդի ձայն» են անվանում, նա շարունակում է նոր երգեր թողարկել։ Միշտ երիտասարդ ու ոճային՝ Ագիլերան այսօր 41 տարեկան է դառնում։

Բիլլի Այլիշ – 22 տարեկան

Անհավատալի է, չէ՞, որ Բիլլին 22 տարեկան է դառնում։ Նա այնքան բան է հասցրել անել։ Թույն երգեր, ոճ ու միշտ յուրահատուկ՝ Բիլլին նոր սերնդի ամենավառ հայտնիներից է։

Ալեխանդրո Սանս – 55 տարեկան

Ամենառոմանտիկ երաժիշտներից մեկն այսօր դառնում է 55 տարեկան։ Ժամանակն անցնում է, իսկ նրա երգերը շարունակում են մնալ ամենասիրելիներից։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »