7 անհայտ փաստ Ջոն Լենոնի սպանության մասին

Ջոն Լենոնի սպանությունը ցնցում էր ոչ միայն նրա երկրպագուների, այլ ամբողջ աշխարհի համար: Ընդամենը մեկ տասնամյակ էր անցել այն պահից, երբ The Beatles-ը լուծարվեց որպես խումբ ու, կրկին, հարված։

Լենոնի սպանությունից տասնյակ տարիներ անց միևնույն է՝ անհավատալի է․ բայց ինչպես ասում են՝ հանճարները չեն մահանում։

Լենոնին սպանեցին դեկտեմբերի  8- ին։ Այս առիթով մի քանի փաստ ենք հավաքագրել սպանության մասին։

Երգիչ-երգահան Ջեյմս Թեյլորը սպանությունից մեկ օր առաջ հանդիպել է Մարկ Դեյվիդ Չեփմենին՝ Լենոնին սպանողին։

Մարդասպան Մարկ Չեփմենը

«Մարդասպանին հանդիպեցի մետրոյի կայարանում… Նա ինձ կպցրեց պատին, մոլագարի տպավորություն թողեց և տարօրինակ բաներ սկսեց ասել, թե ինչպես է հետաքրքրվում Ջոնով։ Նա ինձ ասում էր, որ պատրաստվում է կապ հաստատել Ջոն Լենոնի հետ: Սյուռեալիստական ​​էր շփվել նրա հետ Ջոնին կրակելուց 24 ժամ առաջ», պատմել է երաժիշտը։

Մարդասպան Մարկ Չեփմենը մտադիր էր սպանել Ջոն Լենոնին դեռ երկու ամիս առաջ։

25-ամյա երիտասարդը հոկտեմբերին եկել էր Նյու Յորք՝ Լենոնին սպանելու։ Սակայն նա պարզապես մտափոխվել ու վերադարձել էր տուն։ 

Լուսանկարը՝ Ed Giorandino/NY Daily News Archive via Getty Images

Չեփմենը հանդիպել էր Լենոնի որդուն՝ Շոնին։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան, երբ Մարկը դրսում սպասում էր Ջոն Լենոնին, նա հանդիպել էր Ջոն Լենոնի ու Յոկո Օնոյի դայակին՝ Հելեն Սիմանին, որը հինգ տարեկան Շոնի հետ մոտենում էր շենքին։ Չեփմենը սեղմել է փոքրիկի ձեռքն ու ասել, որ ինքը գեղեցիկ տղա է՝ նկատի ունենալով “Beautiful Boy (Darling Boy)” երգը:

Լենոնին կրակելուց մի քանի ժամ առաջ երգիչը ստորագրել էր Չեպմենի՝ “Double Fantasy” ալբոմը։ 

Լենոնը ստորագրում է Չեփմենի ալբոմը

Ալբոմը ստորագրելուց հետո Լենոնը նույնիսկ հարցրել էր Մարկին՝ արդյոք սա էր այն ամենն, ինչ ուզում էր, ի պատասխան՝ Չեփմենը միայն ժպտացել էր։

Լուսանկարիչ Փոլ Գորեշը նույնիսկ հասցրել էր լուսանկարել հենց այդ պահը։

Ջոն Լենոնը և Յոկո Օնոն նույն օրը ֆոտոշութ ունեին։

Այս հայտնի լուսանկարը Էննի Լեյբովիցն արել է սպանությունից ժամեր առաջ։

Մարկ Չեփմենն ասել է, որ Լենոնին սպանել է հայտնի դառնալու համար:

Նա նույնիսկ խոստովանել է, որ երաժշտի հանդեպ անձնապես որևէ խնդիր չուներ: Պայմանական վաղաժամկետ ազատման փաստաթղթում նա գրել էր՝ ուզում էր սպանել նրան, որ ինչ որ մեկը դառնա։

Յոկո Օնոն գլուխը հատակին հարվածեց, երբ բժիշկն ասաց, որ Լենոնը մահացել է:

Բժիշկ Ստեֆան Գ. Լինը, ով ղեկավարում էր Ռուզվելտի հիվանդանոցի շտապօգնության բաժինը պատմել էր՝ «Երբ ես ասացի նրան, որ Լենոնը մահացել է, Յոկոն ասաց. «Դու ստում ես, դա չի կարող ճիշտ լինել: Նա չի մահացել: Ես չեմ հավատում։ Նա իրեն ցած նետեց հատակին և սկսեց գլուխը խփել գետնին։ Բայց երկու րոպե անց ընդունեց ասածս և խնդրեց ինձ 20 րոպեով հետաձգել լուրը ԶԼՄ-ներին հայտնելը, քանի որ նրա որդին՝ Շոնը, տանն էր և դիտում էր լուրերը, և նա ինքն էր ուզում հայտնել որդուն»:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »