Քայլի Ջենները դարձել է Interview ամսագրի ձմեռային համարի շապիկի հերոսուհին: Քայլին խոսել է երեխաների, պապարացիների նկատմամբ վերաբերմունքի և առօրյայի մասին։
26-ամյա Քայլին մեծացել է միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ, քանի որ մանկուց նկարահանվել է «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուում։ Այժմ գործարար կինն ու երկու երեխաների մայրը հիշում է, որ իր համար ավելի դժվար էր գտնվել պապարացիների մշտական հայացքի տակ, որոնք հաճախ անպարկեշտ բաներ էին բղավում իր հասցեին։
Իր չորս քույրերից Քայլին Քլոեին անվանում է ամենամտերիմը:
«Նա բոլորի համար երկրորդ մայրիկի պես է: Նա իմ երկրորդ մայրն էր», – պատմում է Քայլին:
Ջենները կիսվել է, թե ինչպես է սկսվում իր սովորական առավոտը։ Առաջին բանը, որ անում է Kylie Cosmetics-ի հիմնադիրը, վանիլային նուշի կաթով սուրճ խմելն է։
Հաջորդը Քայլիի համար աշխատանքն է կամ երեխաների հետ ժամանակ անցկացնելը: «Սթորմիին կամ տանում եմ մանկապարտեզ, կամ շտապում եմ ինչ-որ տեղ՝ աշխատանքային հանդիպման, կամ բլիթներ եմ պատրաստում: Երեխաներս սիրում են իմ պատրաստած բլիթները»։